Մեր մեջ էլ պետք է թալեաթ, ջեմալ ու էնվեր լինեն, որ թուրք նորածինն էլ արցունքոտ ծնվի


14:16 , 24 ապրիլ, 2013

Միշտ էլ գիտակցել և իմացել եմ՝ ինչ է ցեղասպանությունը, զգացել եմ, որովհետև հենց իմ ժողովուրդն է տեսել դա: 8-րդ դասարան էի, դասղեկիս ցանկությամբ գնացինք «Մեծ լռություն» ներկայացումը դիտելու, այդ ժամանակ, կարելի է ասել, սեփական կաշվիս վրա զգացի այն ցավը, որ պատճառել էին հայերիս, զգացի այն վրեժի ծարավը, որ ունեի թալեաթի, ջեմալի ու էնվերի հանդեպ:

Որոշ ժամանակ անց գնացքով մեկնեցի Բաթումի, այնտեղ հանդիպածս ամեն թուրք և ադրբեջանցի պատանիներին ու երիտասարդներին ուզում էի սպանել, բայց չարեցի. թիկունքս թույլ էր: Վերդառնալիս գնացքի վրա քարեր էին նետում, այդ ժամանակ զարմանում էի՝ վախի հետ մեկտեղ, թե վրացին ինչու՞ պետք է քարկոծի գնացքը: Պարզվեց՝ թուրք երեխաներն են, այդ պահին մենք անցնում էինք թուրքերի գյուղի մոտով: Գնացքը վնասվեց, ապակիները կոտրվեցին, փառք Աստծո ուղևորներից և ոչ ոք չվնասվեց: Բոլորս վախեցել էինք, յուրաքանչյուրս տարբեր բաներ էինք մտածում: 

Ամիսներ անց ուղևորվեցի Մոսկվա՝ լրագրողական դասընթացների: Ես նույն հյուրանոցում չէի, ինչ մյուս մասնակիցները: Մտածում էի, որ նրանց մեջ թուրք կամ ազերի պետք է լինի, էդ դեպքում, ինչպե՞ս կսպառեմ վրեժս: Առանձին հյուրանոցային համալիր վերցրի, այնտեղ լավ էր, միայն հյուրանոցի աշխատակիցները գիտեին, որ ՀԱՅ եմ: Երկու երիտասարդ մոտեցան, արտասահմանյան արտաքինս տեսնելով՝ հավանաբար մտածել էին, որ ՀԱՅ չեմ: Սկսեցին անգլերեն խոսել, ես էլ նրանց հետ զրույցի բռնվեցի: Երիտասարդներից մեկի թևնոցին թուրքիայի դրոշն էր պատկերված, առաջին բանը, որ մտածեցի՝ թուրք է կամ ազերի: Վրեժիս ծարավը անընդհատ ստիպում էր վիճաբանություն սարքել, ծեծել, սպանել թուրք թուլեքին: Բայց հետո հասկացա, որ մեկ-երկու թուրք սպանելով և հանցագործ դառնալով՝ չես մեղմացնի հայի ցավը, որոշեցի ավելի պետքական գործ անել: Ներկայացա, որ վրացի եմ, նրանք էլ խոստովանեցին, որ թուրք են, անգլերենից անցանք ռուսերեն շփման: Խնդրեցին, որ իրենց անունը վրացերեն գրեմ, Բաթումիում սովորել էի վրացերեն տառերը, հիմար թուրքերին կեղծ վրացիությունս ապացուցելու համար իրենց անունները գրեցի վրացերեն տառերով, նրանք էլ հրճվեցին: Օրեր անց ներկայացա, որ վրացական հեռուստաընկերություններից մեկին եմ թղթակցում: Նրանց անկիրթ խոսելուց զգացվում էր, որ մեդիայի մարդիկ չեն, և կարող եմ ամեն ինչ խաբել: Խոսք բացեցի Հայաստանից, նրանք միանգամից տրտնջացին: Սկզբում թվարկեցի հայկական մի քանի ուտեստների անունները, հետո գինիների տեսականին, հայկական մրգերի համը: Նրանք էլ սկսեցին խոսել հայերից, նրանց խոսքը մինչ այսօր ականջներումս է և սրտումս, ու անընդհատ տանջում է ինձ: «Թուրքիայում շատ կան հայեր, շուտ-շուտ էլ գալիս են: Նրանց խաբում, ասում ենք, որ մենք եղբայրներ ենք, ամեն ինչ մոռացել ենք: Գիտես չէ՞՝ հայերը շատ միամիտ ազգ են: Ինչ ասում ենք, հավատում են: Աղջիկներն էլ նամուսից թույլ են, շատ հայ աղջիկների հետ ենք քնել: Մեր հետ քնում էին, հետո գնում էին իրենց երկիր ու ասում, որ թրաֆիկինգի են ենթարկվել: Մեր ժպիտներն իրենց նպատակն ունեն, այսօր անթալիան հայերի փողերով է ծաղկում: Չենք կարող այդ փողերից կտրենք, եղածը ժպիտ է, ծաղիկ տալիս ենք, իրենք էլ ուրախանում են: Էստեղ էլ (Մոսկվայում-հեղ.) շատ հայեր թուրքական շորեր են հագնում, անգամ մեր դրոշը վրան նկարված: Ցեղասպանությունն էլ հորինում են, ամեն ապրիլի 24-ին մոռանում են, թե ինչ հաճույքներ են անցկացրել թուրքիայում ու ձևականորեն ազգասեր են դառնում: Իրենք սկսել են, մեր պապերն էլ ջարդները տվել են: Հիմա լավ է՝ իրենց հողերում այսօր մեր երկիրն է շենանում...»: Ես միայն ասացի, որ հակառակը գիտեմ, լրագրող եմ ու բազմաթիվ հոդվածներ եմ կարդացել Ցեղասպանության վերաբերյալ, Ցեղասպանության թանգարանում տեսել եմ նկարներ ու հասկացել, թե ինչ դաժանությամբ եք սպանել հայերին՝ մանուկ ու ծեր: «Ես հայ ընկերներ շատ ունեմ, նրանք մեծատառով մարդիկ են»,-ասացի ու հեռացա ճամպրուկներս դասավորելու. վերջին օրն էր, պետք է վերադառնայի ՀԱՅԱՍՏԱՆ:

Քաջ գիտակցեցի մեր ամենամեծ սխալը՝ մենք ոչ թե պետք է դառնանք գերտերությունների խաղալիքը և նրանց բառերով և գործերով, որ կճանաչեն Ցեղասպանությունը, թե՝ ոչ, և դրանով խաղան մեր հոգու ցավի հետ, այլ պետք է լինենք մեր քայլերում հաստատակամ, ինքներս պահանջենք և պարտադրենք ընդունել Ցեղասպանությունը, վերջ տալ անթալիաններին և թուրքական իրերին, թեկուզ այլընտրանք չունենալու դեպքում, չգնել և չանել մի բան, ինչ կապված է թուրքիայի հետ կամ արտադրված է թուրքիայում:

Արդեն Հայաստանում էի, սկսեցի վերընթերցել Նեմեսիսի գործողությունների մասին գրականությունները, ավելի խորը ուսումնասիրեցի այն: Պարզվում է՝ մեր ազգի մեծարանք՝ Սողոմոն Թեհլերյանի մարդկային գործողությունները բացառապես եղել են վրեժի հատուցում, Նեմեսիսի գործողություններում որևէ անմեղ զոհ և որևէ թուրք երեխա չի զոհվել: Հիմա ուրախ եմ, որ ազգս ունեցել է Սողոմոն, բայց կցանկանայի ունենալ նաև թալեաթ, ջեմալ և էնվեր, որ թուրք նորածինն էլ արցունքոտ ծնվի...

ՀՈՎՅԱՆ
Աղբյուրը՝ www.hovyan.com