Ուզում եք ասել՝ Հենոն, Միհրանը, Լևոն Արոնյանն ու մնացած տղերքը լավագույն մարզիկը չե՞ն


18:58 , 25 դեկտեմբեր, 2017

«Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչվեց Արթուր Ալեքսանյանը»... Կարդում եմ սա ու զարմանում։

Հիմա ուզում եք ասեք՝ Հենոն, Միհրանը, Լևոն Արոնյանն ու մնացած տղերքը, որոնցից մեկը ադրբեջանցիա կոտորել, մեկը՝ թուրք, մեկը բարձրա պահել մեր դրոշը Ադրբեջանում կամ Թուրքիայում, Հայաստանի լավագույն մարզիկը չե՞ն։
Էս ինչ կլոունադայա, հո դուք ծաղրածու չեք․․․

Հայաստանի լավագույն մարզիկները բոլոր էն մարզիկներն են, ովքեր մեր երկրի անունը բարձր են պահել ու նաև նրանք, ովքեր օր ու գիշեր վիզ են դրել դրա համար, բայց չի ստացվել, ու հաստատ իրանց մոտ էլ կստացվի։

Ու հիշեք՝ մենակ թշնամինա փորձում հայերին իրարից բաժանել... Կազմակերպիչները թող հետևություն անեն։