Ումի՞ց ենք խաղաղություն ակնկալում, եթե կոնյակի գործարանի Ադրբեջանի դրոշից ծառս ենք լինում


13:59 , 25 դեկտեմբեր, 2017

«Խաղաղության տակառի» կողքին Ադրբեջանի դրոշի առկայությունն անտանելի ծանր ա տանում հայ հասարակությունը։ Խաղաղության տակառը, ի դեպ, էն կոնյակի տակառն ա, որը բացվելու ա խաղաղություն հաստատվելու օրը, դրա կողքին են Մինսկի խմբի համանախագահող երկրների, Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի դրոշները։ Կասեք նորմալ ա՞, կասեմ՝ իհարկե։
Ու կհարցնեմ՝ հետաքրքիր ա, էդ ումի՞ց ենք բա խաղաղություն ակնկալում, եթե Ադրբեջանի դրոշից ծառս ենք լինում։ Կամ ինչի՞ ենք խնդում հարևանների դալբադոլբության վրա, եթե մեզ համար նման մակերեսային երևույթները կարան լուրջ ազգային կոմպլեքսներ առաջացնեն։ Կամ ինչի՞ չենք կարող հասկանալ, որ մանր քաղաքակիրթ զիջումները, որոնք մեզնից ոչինչ չեն տանում, մեր ներքին կուլտուրայի դրական արտացոլանքն են։

Կամ որ իմ համար հարցերի հարցն ա՝ սաղ երգերը երգել ենք, մնացել ա սարի սմբո՞ւլը, թե՞ եռագույնով ծածկված տաղավար տոնը կտրում ա կոռուպցիայի, բնության հերն անիծելու, համատարած գավառամտության եւ եսակենտրոնության յոթնուքառսունքը։