Իրանի նախագահն այցելել է իրանաիրաքյան պատերազմի ընթացքում զոհված հայազգի 2 զինվորների ընտանիքներին


11:11 , 25 դեկտեմբեր, 2017

Հասան Ռուհանին ասել է, որ իրանահայերն Իրանի հասարակության մեջ առանձնահատուկ տեղ ունեն և մեծ հարգանք են վայելում: Իրանի նախագահը Նոր տարվա և Սուրբծննդյան տոների առթիվ այցելել է իրանաիրաքյան պատերազմի ընթացքում զոհված Էդվին Շահմիրյանի և Ժորժ Քեշիշ Հարությունյանի ընտանիքներին:
1980-1988թթ. իրանաիրաքյան պատերազմին 17.000 իրանահայ է մասնակցել, որոնցից 260-ը նահատակվել են։