Հայտնաբերվել են Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին տարհանելու տեսարաններով նոր լուսանկարներ (Photo)


10:11 , 25 դեկտեմբեր, 2017

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերով հաջողվեց հայտնաբերել մինչ օրս անհայտ շուրջ քսանհինգ նոր լուսանկար՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին ֆրանսիական ռազմանավերի միջոցով տարհանելու տեսարաններով: Հայտնաբերված բնօրինակ լուսանկարներն արվել էն 1915 թվականի սեպտեմբերին ֆրանսիական ռազմածովային նավատորմի սպայի կողմից: Լուսանկարները ներկայացնում են նավակներով խաղաղ հայ բնակչությանը դեպի ռազմանավեր տեղափոխելու գործողությունները, նավերի տախտակամածին նրանց տեղավորումն ու այլ տեսարաններ: 
Նորահայտ բնօրինակ այս լուսանկարները հանրությանը կներկայացվեն 2018 թ. ապրիլին: