Ինչպես է աշխատում Դանիայի դիահերձարանը


22:45 , 24 դեկտեմբեր, 2017

Բիսպեբերգի գերեզմանոցը ամենաերիտասարդն է Կոպենհագենի 5 գերեզմանոցներից: Այն հիմնվել է 1930 թ., բավականին մեծ է, ունի լայն մայրուղիներր, ազատ խոտածածկույթ, բերք, այգիներ և հսկայական «մարգագետին»՝ լի հուշաքարերով և գերեզմանաքարերով: Գերեզմանոցն ունի նաև իր դիակիզարանը: Ահա թե ինչպիսինն է այն և ինչպես է աշխատում (ականատեսի-ուսումնասիրողի խոսքերը):

1. Վառ գույների մեջ այս գերեզմանոցում աշունը խլանում է, սակայն ինձ համար սա զբոսնելու հրաշալի վայր է. չկա աղմուկ, պատմության շունչը բացակայում է, միայն կա աշուն, գերեզմանաքարերի լույսեր ու հին սարդոստայններ:

2. Բիսպեբերգի նոր դիակիզարանը, որը փոխարինելու էր եկել հնին, կառուցվելէ 2003 թ.: Հին դիակիզարանում այժմ գործում է պարային դպրոց, իսկ հանգստյան օրերին՝ դիսկոտեկ:

Գերեզմանոցի գրասենյակում մեզ սուրճ հյուրասիրեցին՝ «գերեզմանային» շոկոլադների հետ միասին: Գերեզմանոցը պատկանում է Կոպենհագենի համայնքին: Այստեղ հնարավոր է անվճար էսկուրսիաներ անցկացնել:

3. 

4. Գերեզմանոցի տարածքում գործում է կոլումբարիում՝ աճյունասափորների զետեղարան:

5. Պատուհանից դուրս երևում են դիակիզման գործիքների համար դարակաշարերը:

6. Դիակիզարանում:

7. –Բարի գալուստ, - դիմավորեցին ինձ դիակիզարանի աշխատակիցները: Ես միանգամից միացրի ֆոտոխցիկս:

8. Դագաղների հետքեր:

9. Դանիայում մահացածների «ընդունարան»: Դանիացիները չափազանց զգույշ են օտար բակտերիաներից, այդ իսկ պատճառով դիակը լվանում են և լրացուցիչ պրոցեդուրաներ անցկացնում:

10. 

11. Սառնարան: Այստեղ հանգուցյալներն իրենց դագաղնորում սպասում են իրենց կիզմանը ոչ պակաս, քան 5 օր: Ինչու՞: Քանի որ հնարավոր է, որ այդ ընթացքում որևէ մեկն արթնանա:

12. 

13. Այո, այն դեպքում, երբ «դիակն» արթնանում է, նա կարող է բացել դագաղի կափարիչը, վեր կենալ, հասնել դեպի հատուկ կոճակը և սեղմել այն. նրան անպայման օգնության կհասնեն:

14. Օդափոխման հատուկ սարք կա նախատեսված ամենավատը բուրող դիակների համար:

15. Վառարանների սրահ, որտեղ դրանցից ընդամենը 4-ը կան:

17. Վառարանները վառվում են առավոտյան 5-ից մինչև երեկոյան 6-ը: Այս հատվածի աշխատակիցներն աշխատում են երկու հերթափոխով: Հատուկ ուշադրություն դարձրեք վառարանների դիզայնին. ներքևի հատվածով դագաղը մտնում է դրանց մեջ:

18. Վառարանը բացելու համար նախատեսված հեռակառավարման վահանակ:

19. Վառարանները վերահսկում են ավտոմատ եղանակով՝ համակարգչային ծրագրի միջոցով:

20. Աշխատանքային ձեռնոցներ:

21. Բաց վիճակում գտնվող աշխատող վառարան:

22. Ձուլված մոխիր. հենց այս վիճակում են դիերին հանձնում իրենց հարազատներին:

23. Ինչպես Ամերիկայում, այնպես էլ Դանիայում, օրենքով արգելվում է հանգուցյալի մարմնի մոխիրը պահել տանը: Սակայն այն հարցին, թե ով է այդ ամենը վերահսկում, անգամ աշխատակիցը չկարողացավ հստակ պատասխան տալ:

1

24. Դիակիզարանի աշխատակիցը մարմամասնորեն ուսումնասիրում էր մնացորդները, որպեսզի մեզ համար գտնի ամենահաջող հատվածը՝ ծունկը:

25. Սա այն ամենն է, ինչ մնում է դիակից մեկ ժամ վառարանում պահելուց հետո՝ պրոթեզներ և այլ օգնող հարմարանքներ, որոնք պահպանել են մարմինը կյանքի ընթացքում:

27. Հարազատների համար նախատեսված սենյակ, որն ունի ապակե դռներ, որոնց հետևից կարող եք հետևել դիակիման ընթացքին: Այստեղ միայն մի իր կա դրված՝ անձեռոցիկի տուփ: