11:45 , 24 դեկտեմբեր, 2017
Պատրաստման եղանակ
- 50 գր կարագը խառնում ենք շաքարի փոշու հետ, լցնում ենք ձուն, լավ հարում և ավելացնում վանիլինը:

- Լցնում ենք ալյուրը և համասեռ խմոր հունցում:

- Յուղաթղթապատ ձևամանի մեջ բարակ շերտով լցնում ենք խմորը և թխում 10 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

- 200 գր կարագը խտացրած կաթի հետ լավ հարում ենք:

- Խմորը հանելուն պես ծայրերը հավասարեցնում ենք և դնում քանդվող ձևամանի մեջ:

- Պատրաստում ենք սուֆլեն: 150 մլ ջրի մեջ լուծում ենք ագարը և դնում մարմանդ կրակին, այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք շաքարավազը և խառնում մինչև սպիտակ փրփուրի առաջացումը:

- Ձվի սպիտակուցները լավ հարում ենք, ավելացնում կիտրոնի աղը: Հարիչի ուժգին արագությամբ հարելով ավելացնում ենք տաք ագարային զանգվածը, այնուհետև ավելացնում ենք խտացրած կաթով զանգվածը:

- Սուֆլեն լցնում ենք խմորի վրա և 15 րոպեով տեղափոխում սառցարան:

- Պատրաստում ենք ջնարակը: Շոկոլադն ու 45 գր կարագը միկրոալիքային վառարանում հալեցնում ենք և լավ խառնում:

- Շոկոլադը զգուշությամբ լցնում ենք սուֆլեի վրա և կրկին 15 րոպեով տեղափոխում սառցախցիկ: Զգուշությամբ ձևամանը բացում ենք:

- Ահա և վերջ: Վայելում ենք

Պատրաստեցինք տոնական Թռչնի կաթ , որը անտարբեր չի թողնի ոչ ոքի