«Ռեալը» տապալվեց Էլ կլասիկոյում (0-3)


18:34 , 23 դեկտեմբեր, 2017

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվել է «Բարսելոնային»:

Երկրորդ խաղակեսում աչքի ընկան Սուարեսը, Մեսսին և Վիդալը: Նշենք, որ հանդիպման 63-րդ րոպեին «Ռեալից» կարմիր քարտ ստացավ Կարվախալը, ով ձեռքով կասեցրեց դեպի դարպասն ընթացող գնդակը:

Այս խաղից հետո «Բարսելոնան» 45 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Ռեալը» 31 միավորով է 4-րդն է: