Դրոշ այրելով ոչ թե մեր վիշտն ենք ցույց տալիս, այլ ատելությունը իրենց երկրի սովորական քաղաքացու նկատմամբ


12:26 , 24 ապրիլ, 2013

Դե լավ, բիրիքով ասեմ ու գնամ հարգանքի տուրք մատուցելու: 
1. Թուրքիան Ցեղասպանությունը կընդունի այն ժամանակ, երբ Թուրքիայի հասարակության մեծ մասը գիտակցի իրենց նախնիների կատարած ոճրագործությունը ու պահանջի իրենց իշխանությունից դա, իսկ դրան հասնելու համար պետք է դոբռիյի մեջ իրենց հասարակության հետ աշխատել: Այլ ոչ թե դրոշ վառել ու պատեհ-անպատեհ ասել՝ վրեժ ենք լուծելու, դրանով մենակ մեզ վանում ենք իրենց հասարակությունից, քանի որ դրանով ոչ թե մեր վիշտն ենք ցույց տալիս, այլ ատելությունը իրենց երկրի սովորական քաղաքացու նկատմամբ:
2. Ասենք, որ սենց գնաց, ու Սփյուռքի մեր հայրենակիցների մտքով էլ անգամ չանցնի ներգաղթել, ասեմ ավելին՝ մեր քաղաքացիներն էլ շարունակեցին արտագաղթել, ու հետևաբար մի 10-15 տարի հետո Հայաստանի Հանրապետությունը դադարի գոյություն ունենալ, Ցեղասպանության հարցում ո՞վ ա պահանջատեր լինելու... Ոչ մեկ... Ուրեմն պիտի ներգաղթեք ու չարտագաղթեք, ու հաստատ Հեղափոխելու ենք և այս երկիրը դնելու ենք ճիշտ գծի վրա...!

Նավակ Ճոճողը