12:00 , 24 ապրիլ, 2013
1991 թվականին Հայաստանի բնակչությունը 3.7 միլիոնի կարգի էր: Ես ծնվել եմ 1987 թվականին ու էդ տարի, ինչպես և դրա նախորդ և հաջորդ տարին, ծնվել էր 100 հազարից ավել երեխա մեր երկրում: Հիմա պաշտոնական տվյալներով Հայաստանում ապրում է 2.85 միլիոն մարդ․․․
Այսինքն՝ դժվար չէ հաշվել, որ 850.000-ին գումարենք նաև այս 22 տարում բոլոր այն երեխաների կյանքերը, ովքեր պետք է ծնվեին, բայց չծնվեցին (հիմա տարեկան ծնելիությունն ընկել է մոտ 10 անգամ), մեր մարդկային կորուստները կազմում են առնվազն 2 միլիոն մարդ, և սա այն դեպքում, երբ միակ պատերազմը, որն ունեցել ենք, խլել է 10000-ից ոչ ավել կյանք․․․
Իսկ դուք ասում եք ապրիլի 24: