"Яблоко"-ն որոշեց Գրիգորի Յավլինսկուն առաջադրել նախագահի թեկնածու


18:40 , 22 դեկտեմբեր, 2017

Azatutyun.am-ը գրում է.

"Яблоко" կուսակցության այսօր կայացած համագումարը որոշել է կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկուն առաջադրել նախագահական ընտրությունների թեկնածու:

Դեկտեմբերի 18-ից Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել է ընտրությունների քարոզարշավը: Նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին հայտնել են նաև գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, հեռուստալրագրող Քսենիա Սոբչակը, գործարար Սերգեյ Պոլոնսկին, ձեռնարկատերների իրավունքների պաշտպան Բորիս Տիտովը և ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։