Սիլվա Հակոբյան.«Մինչ ամուսնանալը շատ էի վախենում...». Bravo.am


16:40 , 22 դեկտեմբեր, 2017
Bravo.am-ը գրում է.
Այս տարի Սիլվա Հակոբյանի կյանքում նոր փուլ սկսվեց՝ երգչուհու կարիերային գումարելով սիրող եւ հոգատար կնոջ պարտականությունները:): BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում նա հայտնել է, որ դեռ դժգոհություններ չի լսել ամուսնուց, նշել է 2017-ի միակ անհաջողությունը, նաեւ՝ որտեղ եւ ինչպես է պատրաստվում դիմավորել Նոր տարին:

«Մոռանալ չի լինի»


Շատ լավ տարի էր 2017-ը: Առհասարակ, սիրում եմ 7 թիվը եւ կարող եմ ասել, որ այն իր դերը խաղաց անցնող տարվա հաջողակ լինելու հարցում։): Տարեսկզբին Արամեի հետ ունեցա շրջագայություններ եվրոպական մի շարք քաղաքներում, նաեւ Ռուսաստանի 15 քաղաքներում։ Նկարահանեցի երկու տեսահոլովակ եւ, իհարկե, ամենակարեւորը` ամուսնացա։): Անցնող տարին մոռանալ չի լինի։ Ի վերջո, ամուսնությունը բոլորի կյանքում շատ կարեւոր իրադարձություն է։


Միակ անհաջողությունը

Վերջերս ադրբեջանցի հաքերները կոտրել էին իմ ինստագրամյան էջը: Շատ էի սրտնեղել ու վրդովվել, բայց օպերատիվ աշխատանքի շնորհիվ կարողացանք այն արագ վերականգնել։ Որպես անհաջողություն, թերեւս, կարող եմ նշել միայն սա։
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ