Ադրբեջանական զինված ուժերում միջանձնային հարաբերությունների արդյունքում գրանցվող միջադեպերը շարունակվում են


15:30 , 22 դեկտեմբեր, 2017
Ադրբեջանական զինված ուժերում միջանձնային հարաբերությունների արդյունքում գրանցվող միջադեպերը շարունակվում են:
Ըստ հավաստի աղբյուրի՝ Ռուսաստանի ք.Սանկտ-Պետերբուրգի ռազմական ակադեմիաներից մեկում սովորող ադրբեջանցի 1-ին կուրսի կուրսանտները դեկտեմբերի 20-ի երեկոյան վիճաբանություն և ծեծկռտուք են սկսել. արդյունքում կուրսանտ Ալիև Հուսսեյն Սարդան օղլին՝ ծնված 15 ապրիլի 2000թ․, սպանել է կուրսանտ Չինգիզ Ալիխան Դադաշովին՝ ծնված 2000թ․:
Ադրբեջանի ՊՆ-ն Դադաշովի մահվան պատճառների մասին տեղեկություններ և մանրամասներ դեռևս չի հայտնել: