Հայ օգտատերերը GetContact-ով պարզել են Իլհամ և Մեհրիբան Ալիևների հեռախոսահամարները (Photo)


13:20 , 22 դեկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Facebook սոցկայքի հայ օգտատերերը հրապարակել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ՝ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հեռախոսահամարները:

Ինչպես հաղորդում է rusarminfo.ru կայքը, նախագահական զույգի հեռախոսահամարները հնարավոր է եղել պարզել GetContact հավելվածի միջոցով: Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ հավելվածում կարելի է գտնել ցանկացած մարդու հեռախոսահամարը, եթե հայտնի են նրա անունը, ազգանունը, բնակության վայրն ու բջջային օպերատորը:

Նշվում է, որ Իլհամ և Մեհրիբան Ալիևների հեռախոսահամարների սքրինշոթերը հրապարակվել են համացանցում:

 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, GetContact անունով հավելվածը, որը վերջերս տարածում է գտել Հայաստանում, երկու հնարավորություն է տալիս՝ մուտք գործել բջջային հեռախոսների հասցեների գրքույկ և թույլտվություն ստանալուց հետո մասնակցել զանգերին: Այսինքն՝ զանգի ժամանակ թույլտվություն է խնդրում, որպեսզի կարողանա տվյալ տրամադրել այն հեռախոսահամարի մասին, որը գրանցված չէ հեռախոսի հասցեագրքում և տվյալ պահին զանգում է: Այն իրենից մեծ վտանգ չի ներկայացնում, խնդիրն այն է, որ հավելվածում գրանցվող անձը դառնում է անձնական տվյալներ տարածող:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ