Ցեղասպանությանը նվիրված տեսահոլովակի մեջ նկարահանվել են Հալալը, Զուլալը ու մարդիկ, որոնց տեսնելիս միայն ժպտում ես


11:09 , 24 ապրիլ, 2013

Նորընծա Պանարմենիան մեդիա գրուպի հերթական գլուխգործոցը:
Խելոքները կոմերցիոն տեսահոլովակի մոտիվներով տեսահոլովակ են նկարել, որի իմաստը իբր կայանում է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Իմ, միգուցե և սուբյեկտիվ կարծիքով, այս տեսահոլովակը ավելի շատ նման է սերիալի սաունդթրեկի: Տեսահոլովակի մեջ նկարահանվել են Հալալը, Զուլալը ու մարդիկ, որոնց հեռուստաէկրանից տեսնելիս միայն ժպտում ես, ու ասենք իմաստ չուներ պարտադիր հեռուստաընկերության բոլոր աշխատակիցներին ընդգրկել տեսահոլովակում: