«Իրավունք»․ Կոռուպցիոն ռիսկեր որ տեսնեինք, անպայման այդ մասին կասեինք. Ս. Քրմոյանը՝ Համաշխարհային բանկի կողմից տրված գումարի մասին


10:10 , 22 դեկտեմբեր, 2017

«Օրերս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը ԱԺ-ում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ տեղի ունեցած քննարկման ժամանակ հարց բարձրացրեց այն մասին, որ տարիներ առաջ Համաշխարհային բանկը հսկայական միջոցներ է տրամադրել Հայաստանին, որպեսզի կանանց շրջանում իրականացնի անվճար սկրինինգային ծրագիր, սակայն մինչ օրս այն կյանքի չի կոչվել: Ծրագիրը ղեկավարել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: «Իրավունքը» արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս ծրագրի հետևում կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում, քանի որ որևէ մեկին հայտնի չէ, թե Համաշխարհային բանկի կողմից տրամադրված գումարն ինչ ճակատագիր է ունեցել. «Այս հարցին գուցե Առողջապահության նախարարությունը պատասխանի, ես Արդարադատության նախարարությունից եմ: Կոռուպցիոն ռիսկեր որ տեսնեինք, անպայման այդ մասին կասեինք, հարցի պատասխանն իմ իրավասություններից դուրս է»,- եզրափակեց Ս. Քրմոյանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: