«Հայկական ժամանակ». Այս տարի ԱՎԾ-ն կարձանագրի տն­տեսության մոտ 7 տոկոս աճ. սա 2012 թվականից հետո ամենա­բարձր ցուցանիշը կլինի


10:00 , 21 դեկտեմբեր, 2017
«Այս տարվա նախավերջին ամիսն ամփոփելով՝ ՀՀ ազգային վիճակագրա­կան ծառայությունն արձա­նագրել է, որ 2017 թվակա­նի 11 ամսվա կտրված­քով տնտեսական ակտի­վության ցուցանիշն (ՏԱՑ) անցած տարվա համեմատ աճել է 7.3 տոկոսով:
 
ՏԱՑ-ը, իհարկե, տնտեսական աճը չէ, սակայն այդ ցուցանիշները վերջին տարիներին գրեթե համընկել են: Այլ կերպ ասած, այս տարի ԱՎԾ-ն, ամենայն հավանականությամբ, կարձանագրի Հայաստանի տն­տեսության մոտ 7 տոկոս աճ: Սա կլինի տնտեսա­կան աճի պաշտոնապես արձանագրված ամենա­բարձր ցուցանիշը 2012 թվականից հետո»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: