Այս մոդելը որոշել է չհեռացնել մարմնի մազերը՝ ի նշան սեռային խտրականության․ միայն նրա լուսանկարները տեսեք (Photo)


20:15 , 20 դեկտեմբեր, 2017

Չնայած յուրաքանչյուր մարդ ազատ է տնօրինելու իր կյանքն ու անելու այն, ինչ ցանկանում է, այնուամենայնիվ, կան բաներ, որոնց հետևելը գրեթե պարտադիր է։ Խոսքը գնում է գեղեցկության կանոնների մասին, որոնց ենթարկվում են գրեթե բոլոր կանայք, օրինակ՝ հեռացնում են մարմնի որոշ մասերի անցանկալի մազերը, շպարվում, հարդարում մազերը և այլն։ Այդ ամենը, իհարկե, շատ ժամանակատար ու հոգնեցուցիչ է։

Ժամանակի հետ մեկ տեղ քիչ-քիչ ավելանում են այն մոդելների քանակը, ովքեր հրաժարվում են դուրս գալ իրենց հարմարավետության գոտուց, այսինքն՝ դադարում են մազերը հեռացնելուց։

Image result for Morgan Mikenas

Դեռ 2016 թվականին 20-ամյա ֆիտնես բլոգեր, մոդել Մորգան Մայքենսը որոշեց փոխել իր՝ գեղեցիկի ստանդարտները․ նա հայտարարեց, որ այլևս չի հեռացնելու ո՛չ թևատակերի, ո՛չ էլ ոտքերի մազերը։ Մարդկանց մի մասն այն շատ դրական ընդունեց, սակայն ճնշող մեծամասնության կարծիքով դա ընդամենը փնթիության և ալարկոտության նշան է։

«Չգիտես՝ ինչու, կանայք պարտավոր են հեռացնել իրենց մարմնի անցանկալի մազերը, իսկ տղամարդիկ՝ ոչ։ Ոչ մի ձև չեմ կարողանում հասկանալ՝ ինչու այլոց կարծիքի համար պետք է փոխեմ ինքս ինձ, դուրս գամ իմ հարմարավետության գոտուց։ Կարծում եմ, որ լավագույն տարբերակը բնականից չհեռանալն է»,- պատմել է նա։

Ահա նրա լուսանկարներից մի քանիսը․

Related image

Related image

Related image