23:07 , 23 ապրիլ, 2013
Վաղը Ֆեյսբուք չեմ մտնելու: Չեմ ուզում տեսնել ողբ, խեղճացած ստատուսներ, ծաղիկներ, լաց, որբացած սովյալ հայ մանուկների նկարներ, գլխատված ֆոտոներ, հնացած քարտեզներ:
Այսօր, այստեղ` Հայաստանում, մենք սպիտակ ցեղասպանություն ենք ապրում:
Մտածեք ներկաների մասին: Դրոշ վառելով ոչինչ չի փոխվի:
Նահատակներին հանգիստ թողեք: Նրանց 100 տարի արդեն ոչնչով չեք կարող օգնել:
Հավերժ հիշատակ նրանց:
Մի դիմեք աշխարհի պարլամենտներին: Չդառնանք նրանց խաղալիք: Կընդունեն-չեն ընդունի:
Հո՞ղ ենք ուզում, որպես հատուցում: Էն ա, Եռաբլուրի տղերքը Արցախ են նվիրել մեզ: Բնակվո՞ւմ եք այնտեղ:
Փո՞ղ ենք ուզում որպես հատուցում: Էն ա Լիբիայում հայ օլիգարխը 2 մլրդ դոլար է կորցրել ու չի մտածում դրա մասին:
Եթե դատարան դիմել կարելի է, ինչի՞ չենք դիմում ու էս հարցը փակենք: