Գիշերը նորմալ է անցել. տարկետման դեմ բողոքող ուսանողները մտածում են փողոցային պայքարի մասին


11:50 , 19 դեկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Ամեն ինչ նորմալ է անցել, հացադուլն ընթացքի մեջ է, Tert.am-ի հետ զրույցում ասաց երեկվանից ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում հացադուլը վերսկսած «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:  

Նա նշեց, որ իր և հացադուլ անող ընկերոջ Յուրի Ավագյանի հետ բանակցություններ չեն տարվել այս ընթացքում: 

«Ոչինչ չի եղել այս գիշեր: Անվտանգության աշխատողների հետ նորմալ կապի մեջ ենք, խոսում ենք իրար հետ, բայց պաշտոնական մակարդակով ոչինչ չի եղել»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:  

Tert.am-ի դիտարկմանը, թե որքան են մտադիր շարունակել հացադուլն այս անգամ, Դավիթ Պետրոսյանը նշեց, որ այնքան ժամանակ, երբ կունենան իրենց պահանջների բավարարում, իսկ տարված բանակցությունները Կառավարության անդամների հետ  այս պահի դրությամբ անօգուտ որակեց: 

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ