Վարդանիկին, նրա տղա Սպարտակին եւ էլի 7 հոգու բերման են ենթարկել


21:50 , 23 ապրիլ, 2013

Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրու բաժնի ծառայողների հետ Ոստիկանության Գյումրու բաժին բերման ենթարկեցին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, նրա տղային եւ եւս 7 հոգու:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին էլ ե՛ւ Գյումրիում, ե՛ւ հանրապետության ճանապարհներին ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը: Ծայրահեղ ծանր վիճակում Շիրակացի փողոցից հրազենային վնասվածքներով Գյումրու հիվանդանոց էին տեղափոխվել Գյումրիում հայտնի, Շեկո մականվամբ Արտյոմ Կարապետյանը եւ Քավոր Հարութը: 

Գյումրիում ուժեղացված ծառայություն էին կատարում մեծ թվով ոստիկաններ՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցների հետ:

Գ.Շամշյանի հաղորդման համաձայն, դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև Mercedes S 500 մակինիշի 35 DV 555 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ կային նաեւ արյան հետքեր, իսկ 4 հարկանի շենքերից մեկի մուտքում նույնպես հայտնաբերվել էին արյան հետքեր:

Ինչպես հայտնեց Գագիկ Շամշյանը հեռախոսազրույցում բերման ենթարկվածները տարվել են Ոստիկանության Գյումրու նորակառույց քաղմաս: