«Հայկական ժամանակ». Շուկայական օրենքները շարունակում են չգործել. մի քանի ամիս է թանկացած ապրանքներն աշխարհում էժանացել են, ՀՀ-ում ՝ ոչ


10:40 , 19 դեկտեմբեր, 2017
«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա սկզբից Հայաստանում կարագն ու խոզի միսը թանկացել են ավելի քան 40 տոկոսով։ Սա բացատրվում է նրանով, որ այդ ապրանքների գները բարձրացել են նաև համաշխարհային շուկաներում։
 
Բայց արդեն մի քանի ամիս շարունակ այդ մթերքները աշխարհում էժանանում են, սակայն դա որևէ կերպ չի արտացոլվում ներհայկական գների վրա։ Պատճառը մրցակցության բացակայությունն է՝ շուկայական օրենքները շարունակում են չգործել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: