Այս լողորդը, ոսկե մեդալ նվաճելով, այն նվիրել է երկրպագու անծանոթ աղջնակին


09:00 , 19 դեկտեմբեր, 2017

Բրիտանացի Ասամ Փիթին սիրում է գեղեցիկ քայլեր կատարել: Վերջերս նա, ոսկե մեդալ նվաճելով, այն նվիրել է երկրպագու անծանոթ աղջկա: Լողի մրցույթը Եվրոպայի չեմպիոնատն էր, որ անց էր կացվում Կոպենհագենում: Շատերը վստահեցնում էին, որ նրա այդ քայլը ձևական էր և իրական չէր, սակայն Բրիտանական ֆեդերացիան հաստատել է փաստի իսկությունը: Սա առաջին անգամ չէ, որ նա իր մեդալը նվիրում է: Նախորդ անգամ Փիթին մեդալ էր նվիրել անծանոթ տղայի, ինչը կրկին բուռն կերպով քննարկվել էր լրատվամիջոցների կողմից․