17:30 , 23 ապրիլ, 2013
Ենթադրում եմ, որ հաջորդ նախագահական ընտրություններին իշխանական թեկնածուն լինելու է հենց ԱԱԽՔ Արթուրը, այլապես իմաստ չուներ սկզբում նրան դարձնել ԱԱԽ քարտուղար, հետո էլ մարդու իրավունքների պաշտպանության ինչ-որ անիմաստ հանձնաժողովի նախագահ, հետո էլ արհմիությունների աշխատանք բարելավող և այլն, և այլն: Եթե որևէ ֆորս-մաժոր չպատահի, ապա հաշվի առնելով նաև ՕԵԿ ստեղծելու, իսկ այնուհետև այն համառորեն կենդանի պահելու ջանքերը, ՕԵԿ Արթուրի թեկնածությունը 5 տարի անց կրկին «վայելելը» ավելի քան իրատեսական է: