Սեքս ճանճի հետ. հոգեբուժարանի աշխատակիցները պատմում են հիվանդների մասին


05:00 , 16 դեկտեմբեր, 2017

Չնայած գիտության զարգացման մակարդակին` բժշկության մեջ կան հարցեր, որոնց պատասխանները դեռ անորոշ են: Հատկապես հոգեբուժարաններում կան հիվանդներ, որոնց անհնար է օգնել: Նմանատիպ կլինիկաների աշխատակիցները տարբեր տարօրինակ բաներ են պատմում հիվանդների մասին:

Բացի բուժվող հիվանդներից՝ կան նաև այնպիսիք, որոնք ապշեցնում են նույնիսկ այցերի ժամանակ: Հոգեբույժին ամեն անգամ այցելելիս հիվանդներից մեկը համոզված պատմում էր, թե ինչպես է սեքսով զբաղվում ճանճերի հետ: Մի անգամ հոգեբուժարան են բերում մի աղջկա, ով ծանր վնասվածքներ ուներ: Նրա ամբողջ մարմինը կտրվածքներով էր պատված: Պարզվում է՝ աղջիկն այնքան հիվանդագին էր սիրում իր ընտանիքը, որ կտրտել է մարմինը և այս մասերով հավաքել ընտանեկան լուսանկար:

Հիվանդներից մեկը, բացի հոգեկան խնդիրներից, նաև տառապում էր ՄԻԱՎ-ով: Նա համոզված էր, որ աշխատակիցները ցանկանում են սպանել իրեն, և պաշտպանվելու համար կծում էր շրթունքն այնպես, որ արնահոսի, ու վարակիչ արյունը թքում աշխատակիցների վրա: Այդ պատճառով նրա հիվանդասենյակ մտնել արգելվեց բոլորին:

Հիվանդներից մեկը կլինիկայում էր հայտնվել այն բանից հետո, երբ սպանել էր իր իսկ երեխաներին արյան համի համար: Նա իրեն վամպիր էր համարում: Հետագայում նա կրծել էր աշխատակիցներից մեկի կոկորդը:

Աշխատակիցներից մեկն ընկերացել էր մի հիվանդի հետ, ով նրան բավականին գրավիչ էր թվում: Հետագայում, ծանոթանալով հիվանդության պատմությանը, աղջիկը պարզեց, որ տղան վեց տարեկանում սպանել է սեփական մորը: Նա ցանկացել է, որ իրեն որդեգրի իր ուսուցչուհին, այդ պատճառով սպանել է մորը: Այդ ժամանակից նա գտնվում է հոգեբուժարանում:

Մի անգամ հոգեբուժարան բերեցին Ջեյն անունով մի կնոջ, ով տառապում էր միանգամից մի քանի շեղումներով: Առաջին անգամ նրան գտան արյան մեջ շաղախված: Պարզվեց՝ նա եղունգներով խորը վնասվածքներ էր հասցրել ինքն իրեն: Նա ամեն գիշեր խաչակնքում էր հիվանդասենյակի անկյունները: Մի անգամ գիշերը նրա վիճակն այնքան վատացավ, որ անվտանգոթյունը ստիպված եղավ գալ` նրան կարգի հրավիրելու: Բժիշկը նրան դիմեց անունով և հարցրեց, թե ինչու է նա իրեն այդպես պահում, կինը պատասխանեց. «Իսկ ինչից վերցրիր, թե Ջեյնի հետ ես խոսում, այ մսի կտոր»: