Տհաճ է ծամոն ծամելով, արևածաղիկ չրթելով ու բերանները բացած հարգանքի տուրք մատուցելու գնալը


15:03 , 23 ապրիլ, 2013

Հարգելի Իմ Հայ Ժողովուրդ, բոլորս Ապրիլի 24-ին գնում ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Բոլորս հասկանում ենք, թե ինչ է նշանակում Հայոց ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցել, բայց տհաճ է, նույնիսկ զզվելի, երբ ուխտատեղի են գնում մարդիկ, ովքեր ծամոն ծամելով, արևածաղիկ  չրթելով, բերանները բացած, ուրախ-ուրախ են հարգանքի տուրք մտուցում: Հլը մի հատ ետ նայեք - Հայոց ցեղասպանությունը  խլեց մոտ 1.500.000 հայերի կյանք: Իսկ ո՞ւր մնացին հայկական թասիբը, պատիվը: Խնդրում եմ, ուզում եք բերաններտ բացեք (ծամոն ծամեք), (սեմչկա չրթեք) գոռաք ու իրար հետևից վազեք՝ այդ ամենը արեք մինչ Ուխտատեղի հասնելը: