ԱԻՆ. Մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով


16:40 , 15 դեկտեմբեր, 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 16:00-ի դրությամբ, հանրապետության տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում  տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` ԱԻՆ-ից  բոլոր վարորդներին հորդորում են մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: