Երուսաղեմում բախումներ են պաղեստինցիների և ոստիկանների միջև


15:50 , 15 դեկտեմբեր, 2017

Araratnews.am-ը գրում է.

Երուսաղեմում՝ Դամասկոսի դարպասների մոտակայքում, բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և պաղեստինցիների միջև. դեպքի վայրից հաղորդել է Ria.ru-ի թղթակիցը:

Ոստիկանությունը փակել է դեպի դարպասներ տանող ճանապարհը, սակայն ցուցարարները քանդել են պատնեշները, որից հետո բախումներ են սկսվել: