Ո՞վ է ուղարկել ծաղկեփունջն ու 100.000 դոլարը Նազենի Հովհաննիսյանին


13:41 , 23 ապրիլ, 2013

Մեր տեղեկություններով Նազենի Հովհաննիսյանի երկրպագուներից մեկը ամիսներ շարունակ դերասանուհուն ծաղկեփնջեր է ուղարկել. անպատասխան մնալուց հետո այս երկրպագուն օրերս հերթական ծաղկեփնջի մեջ տեղադրել է նաեւ 100.000 դոլարի փաթեթ եւ արտասահմանյան ուղեւորության տոմս:  Սակայն Նազենի Հովհաննիսյանը հպարտ է գտնվել եւ հետ է ուղարկել նաեւ այս խիստ թանկարժեք ծաղկեփունջը` խոշոր դրամական փաթեթով եւ ուղեւորության տոմսերով հանդերձ: Ի դեպ, այս մասին պատմել է հենց ինքը` դերասանուհու երկրպագուն, ում անունը չենք հրապարակի` ելնելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքիմարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը պահպանելու դրույթից:

 

Աղբյուրը՝ hayeli.am