Չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը` Թուրքիան հավատարիմ է հայ–թուրքական արձանագրությունների հիմնական դրույթներին. Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է Է. Նալբանդյանի հայտարարությանը


21:40 , 14 դեկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ՝ նշելով, որ Թուրքիան դեռևս հավատարիմ է 2009-ին կնքված փաստաթղթերին: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:

«Չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ՝ Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին: Այս արձանագրությունները դեռևս Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարցերով հանձնաժողովի օրակարգում են: Դրանց վավերացման համար կարևոր է, որ նպաստավոր քաղաքական մթնոլորտը և խաղաղությունն ապահովվեն Հարավային Կովկասում», - ասվում է դեկտեմբերի 14-ին Թուրքիայի ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրության մեջ: 

Ինչպես նշվում է, այս հաղորդագրությունը հաջորդել է Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը առ այն, որ Թուրքիան է պատասխանատվություն կրում Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ձգձգման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։