Մեր երկրում առնվազն ամեն երկու տարին մեկ ընտրություն պետք է անցկացվի


13:25 , 23 ապրիլ, 2013

Չգիտեմ, Տարոնը քարոզչական պլագիատ է արել Նիկոլից, թե՝ ոչ (լավ էլ գիտեմ, որ արել է), բայց այն, որ մեր երկրում առնվազն ամեն երկու տարին մեկ ընտրություն պետք է անցկացվի, դրանում համոզվում եմ բազմիցս: Խնդրեմ, եթե մայիսին ավագանու ընտրությունը չլիներ, ո՞վ կնկատեր, որ Շախմատի տնից այգու միջով ԵՊՀ գնացող սալուղին դարձել էր համարյա անանցանելի: Բայց ընտրության շեմին դա նկատվեց, և բազում տարիներ առաջ արվելիք վերականգնումը կատարվեց այս շաբաթ: Իսկ դուք ասում եք…