Հրադադար ենք պարտադրում. թշնամին զոհ ունի


13:17 , 14 դեկտեմբեր, 2017

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ առաջնագծում հայկական կողմի կրակոցից մահացել է զինծառայող Ֆիզուլի Սալախովը:

Առաջնագծում զոհված ցանկացած զինծառայողի համար պատասխանատու է ադրբեջանական կողմը, քանի որ իրենց սադրանքների արդյունքն է դա:

Եթե իրականում զինծառայողը զոհվել է հայկական բանակի կրակոցից, ապա դա եղել է բացառապես պատժիչ գործողությունների արդյունք: