Այն, ինչ 100 տարի առաջ անում էին ենիչերիները մեր գլխին, արդեն 20 տարի անում են սրանք


12:44 , 23 ապրիլ, 2013

Հատկապես վերջին օրերին հաճախ եմ հանդիպում գրառումների եւ մեկնաբանությունների, որոնց հեղինակները անկախ Հայաստանի իշխանություններին համեմատում են թուրքերի հետ. «Այն, ինչ 100 տարի առաջ անում էին ենիչերիները մեր գլխին, էս արդեն 20 տարի նույնը անում են սրանք»:
Զարմանում եմ...
Լավ, հեչ տարբերություն չե՞ք տեսնում թուրքական եւ հայկական իշխանությունների միջեւ:
Ախր, թուրքական կառավարությունը թքել ու իր քաղաքական օրակարգից հանել է հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու հարցը, իսկ մերոնք այն սրբորեն պահում են:
Բա դա քի՞չ է ՃՃՃ