Սեփական պետության մեջ յուրաքանչյուրը ամբողջի մի մասն է


12:23 , 23 ապրիլ, 2013

Վերջին շրջանում անհրաժեշտ համարեցի հետևել մի շարք «քննադատական» նյութերի, հատկապես ԼՂՀ պետական մարմինների աշխատանքների վերաբերյալ: Ամեն անգամ ցանկանում էի տեսնել համակարգային քննադատություն, որի իմաստը դեպի ավելի արդյունավետը տեսնելու և սեփական ուժերով այդ աշխատանքներում ներգրավվելու պատրաստակամությունը պետք էր լիներ: Ցավալի է, բայց դեռևս քիչ չեն կիսափիլիսոփայական մտահորիզոնով և կարճամիտ տրամաբանության «տերերը», որոնք երկրի խնդիրները սկսում են հաշվել յուրաքանչյուր քաղաքացու ունեցած խնդիրներով` բազմապատկելով այն երկրի բնակչության թվին, ցավալի է, որ նման տրամաբանությամբ աշխատողներ կան նաև պետական համակարգում: Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ անելիքները շատ են, հակառակ պարագայում աշխատանքներ ծավալելու անհրաժեշտություն չէր լինի: Միայն որոշ կարևոր հանգամանքներ, որոնք մեր հասարակության, ամբողջ բնակչության գիտակցության մեջ պետք է կարևորվեն, որ սեփական պետության մեջ յուրաքանչյուրը ամբողջի մի մասն է և ստանձնելով որևէ աշխատանք՝ այդ աշխատանքի տրամաբանության ու իմաստի թիմակիցը պետք է լինել: Այս հանգամանքների կարևորությունը միայն անհրաժեշտ է այն պարագայում, երբ անկախ տարբեր մոտեցումների համակարծիք կամ հակադիր լինելուց՝ միտված են հանուն պետության զարգացման, առանց որի չկա սեփական զարգացում և հակառակը` յուրաքանչյուրի արդյունավետ աշխատանքի շնորհիվ են նախ սկսում իմաստավորվել պետության զարգացման ուղղությունները: Բոլոր նրանք, ովքեր գիտակցում են, որ նրանք հավասարաչափ մեր պետության մասնիկն են, ինչպես բոլորը` անկախ տարբեր հարթություններում ունեցած դիրքերի, ցանկանում են արդյունավետ և օգտակար աշխատանք, որի պարագայում սեփական զարգացումը կնպաստի պետության զարգացմանը: Շնորհակալություն: