ՀՀ Նախագահը ստորագրել է ԱԶԲ-ի հետ վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը


22:50 , 13 դեկտեմբեր, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: