Ինչպես իջեցնել երեխայի ջերմությունն առանց դեղեր օգտագործելու. սա անվտանգ մեթոդ է


20:30 , 13 դեկտեմբեր, 2017

Մարմնի բարձր ջերմաստիճանն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է՝ ուղղված վարակների դեմ։ Այդ ընթացքում մարմնում գործարկվում են մեխանիզմներ, որոնք ճնշում են պատոգեն միկրոբների աճը։ Բժիշկները միաձայն խորհուրդ են տալիս որևէ հաբ չտալ երեխային, քան դեռ նրա ջերմությունը չի հասել 38-38.5 աստիճանի։

Իսկ եթե ջերմությունն, այնուամենայնիվ, ավելի է բարձրանում, դրա դեմ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել։

Ինչպես իջեցնել ջերմությունը

Իբուպրոֆենը, ասպիրինը և մյուս բոլոր ջերմիջեցնող հաբերն արդյունավետ են, սակայն մի շարք բացասական ազդեցություններ ունեն, որոնք առավել շատ արտահայտվում են երեխաների վրա։ Սակայն սա իրականում խնդիր չէ, քանի որ ջերմությունը կարելի է իջեցնել նաև առանց հաբերի։

Բոլոր երեխաներն էլ տարբեր են. ոմանք հեշտ են տանում տաքությունը, իսկ որոշներն էլ ավելի ծանր են տանում այն։ Բացի այդ՝ պետք է միշտ հիշել, որ այս մեթոդն անօգուտ կլինի, եթե երեխայի մոտ որևէ լուրջ հիվանդություն կամ վարակ է։ Նման դեպքերում անհապաղ դիմեք բժշկի խորհրդատվությանը։