Քաղաքական դաշտի աղմուկը կվերանա, և կմեծանա ելքը տեսնելու հավանականությունը


12:09 , 23 ապրիլ, 2013

Քանի դեռ մեր քաղաքական միտքը չունի «Ի՞նչ է կատարվում Հայաստանում և ինչու՞» հարցերի լիարժեք ու հիմնավոր պատասխանները, ապա բոլոր քաղաքական շարժումները հակաժողովրդական են. դրանք անխուսափելիորեն հանգեցնելու են հանրության հուսալքության՝ իր բացասական հետևանքներով:

Ես իմ պարտքն եմ համարել ու համարում եմ դեմ գնալ նման շարժումներին՝ առաջնորդների ուշադրությունը հրավիրելով նշածս հարցերի վրա: Ձեզ էլ առաջարկում եմ ոչ թե կարեկցել ձեզ հուսալքության տարած առաջնորդներին, այլ պատասխան պահանջել նրանցից: 

Այդ դեպքում կբացառվեն թերմտածված շարժումները, քաղաքական դաշտի աղմուկը կվերանա, և կմեծանա ելքը տեսնելու հավանականությունը: