Քենեթ Փինիան. զոոֆիլ, ով մահացել է ձիու հետ սեռական հարաբերությունից ստացած վնասվածքից


23:30 , 13 դեկտեմբեր, 2017

2005 թվականին 45-ամյա Քենեթ Փինիանը մահացել է ձիու հետ սեռական ակտի ընթացքում ստացած վնասվածքների պատճառով։ Այս դեպքը պատահել է Վաշինգտոն քաղաքի Քինգ շրջանում գտնվող ֆերմաներից մեկում։

Սեռական ակտի ողջ ընթացքը տեսագրել է Քենեթի ընկերներից մեկը, ով նույնպես ունեցել է զոոֆիլական հակումներ։ Հարաբերությունների ընթացքում Քենեթը լուրջ վնասվածք է ստացել որովայնի հատվածում, ինչը ներքին արնահոսության պատճառ է դարձել։ Հրաժարվելով հիվանդանոց գնալուց՝ Քենեթը մնացել է նկարահանման հրապարակում։ Իսկ ժամեր անց, երբ վերջինիս արդեն հիվանդանոց են հասցրել, արդեն ուշ է եղել. 45-ամյա տղամարդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Նշենք նաև այն, որ Քենեթն ու նրա համախոհները գումար են վաստակել զոոֆիլական պոռնոգրաֆիա նկարահանելու և տարածելու միջոցով։

Քենեթի մահը դարձել է կենդանիների հետ սեռական հարաբերություններ ունենալն արգելող օրենքի հիմք, որը 2006 թվականին հաստատվել է Սենատի բոլոր անդամների կողմից։ Մինչև նման գործունեությամբ զբաղվելը Քենեթը սովորական մարդ է եղել, ով ամուսնացած է եղել ու երեխաներ է ունեցել։ Մոտոցիկլով վթարի ենթարկվելուց հետո Քենեթը կորցրել է զգայական որոշ ռեցեպտորներ, ինչից հետո սկսել է հետաքրքրվել սեռական հարաբերությունների նման տեսակով։ Շեղումներից հետո նա միացել է մի շարք տղամարդկանց, ովքեր անալ սեքսով են զբաղվել ձիերի հետ։