11:08 , 23 ապրիլ, 2013![]() |
| ՀՀԿ երիտ. թևի ղեկավար |
Քաղաքական ուժերը խուճապի են մատնվել և սկսել են հակաքարոզչություն իրականացնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ։ Սա հուշում է, թե ինչքան բարձր է Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանի վարկանիշը, և որքան մեծ է երևանցիների սերն ու վստահությունը քաղաքապետի նկատմամբ։ Գիտակցելով այս ամենը՝ մեր մրցակիցները դիմում են ստոր քայլերի, PR սև տեխնոլոգիաների։
Հարգելի մրցակիցներ, ավելի լավ է՝ մի քիչ զոռ տաք ձեր փոքր ուղեղներին և ընտրությունների նախաշեմին ոչ թե մարդկանց վարկաբեկելով զբաղվեք, այլ երևանցիներին հստակ ծրագրեր առաջադրեք։ Բա որ մենք էլ իջնենք ձեր մակարդակին և բացահայտենք ձեր իրական կերպարը։ Մեր երկրում հնարավոր չէ ցանկության դեպքում չիմանալ, թե ով ինչի համար ում պատվերն է կատարում։
Համբերությունը սահման ունի, և պատվիրողներն ու նրանց պատվեր կատարողները թող չկասկածեն, որ մենք էլ կարող ենք ներկայացնել նրանց կենսագրությունը, ինչը չեմ կարծում՝ իրենց համար շահեկան լինի։