11:04 , 23 ապրիլ, 2013Դե իհարկե «Վարչախումբ» ասելով մեր սիրելի ընդդիմությունը ի նկատի ունի իշխանություններին: Իշխանությունները կարող են խուճապի մեջ լինել էն դեպքերում, երբ իրանց դեմ դուրս եկած լինի հզոր, միասնական, հաստատակամ, գաղափարին նվիրյալ ընդդիմություն, որը փորձում է ի շահ ժողովրդի (ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ոչ թե ժողովրդին «օգտագործելով» այլ ի շահ ժողովրդի) ինչ-որ բան անել, որը և կարող է իհարկե խուճապ առաջացնել իշխանությունների մոտ, ասեմ նաև, որ էդ խուճապը հաստատ հաճելի խուճապ կլիներ իշխանության համար:
Իսկ ի՞նչ ունենք մենք այսօր: Ինչի՞ց պետք է վախենա իշխանությունը: Նրանից, որ ընդդիմությունը դեռ իր մեջ չի կարողանում խնդիրները լուծել, նրանից, թե ընդդիմությունը մենակ ասում է՝ «Հեռացիր», «Ժողովուրդն է ուզում», «Արի, աթոռդ տուր, գնա»... Նրանից, որ ընդդիմությունը իր յուրաքանչյուր պայքար դարձնում է դերասանություն ու չի կարողանում իր ավարտին հասցնել: Նրանից, որ ընդդիմությունը դեռ չի կողմնորոշվել՝ հիմա ինքը կուսակցությո՞ւն ա, թե՞ շարժում, նրանից, թե ընդդիմությունը ամեն օր մարդկանց է հավաքում ու ասում՝ ծրագիր եմ ներկայացնելու, բայց վերջում ոչինչ չի անում: Նրանից, թե «այլընտրանքը» դեռ չի որոշել՝ ինքը ընդդիմությո՞ւն է, թե՞ կոալիցիա:
Հարգելիներս, մեկ պահ մտածեք էլի ինչ-որ բան ասելուց առաջ, ինձ թվում է՝ իշխանության համար ամենաանխուճապ առաջացնող պահը հենց հիմա է, ու ինքը մտածելու ոչինչ էլ չունի, քանի որ ընդդիմություն չունի (իսկ դա արդեն վատ է):
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ինձ թվում է՝ ընդդիմության ամեն ներկայացուցիչ իր հերթին փափուկ բարձ ու անհոգ կառավարման համար պայմաններ է ստեղծում իշխանության համար՝ իր անմտածված քայլերով:
Հ.Գ. ՀԱԿ ակտիվիստների վեճի մասին էլ ասեմ, որ դժվար թե նրանք սուսուփուս կանգնած լինեն, ՀՀԿ-ականները գան ու ծեծեն, իսկ եթե ինչ-որ ձև դա այդպես է, նշանակում է՝ ՀՀԿ-ում դեռ պետք է դասընթաց անցկացվի «Ինչ է քարոզարշավը» թեմայով: