10:13 , 23 ապրիլ, 2013
Էսօր արդեն վիրտուալ Հայաստանը սկսեց պատրաստվել ապրիլի 24-ին: Ֆեյսբուքահայությունը արդեն փոխել է գլխավոր նկարները՝ հիշեցնելու համար, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության տարելիցի օրն է: Ու ես հիշեցի անցած տարվա երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Միանգամից ասեմ, թե ինչի ականատես եղա. Փրչոտ փառչակ գյադեքի ու լոճած, ավելի ճիշտ` լոճացրած աղջիկ լակոտների հոծ բազմություն: Չեմ ժխտի, իրոք կային երթին մասնակցող մարդիկ, որոնք իսկապես հասկանում էին, թե ուր են բարձրանում: Կային նաև շատ աղջիկներ ու տղաներ, որոնք իսկապես ցավով էին բարձրանում հուշահամալիր: Այ բայց էդ ուռոդ թուլեքը…դրանց 20 %-ը հագել էին իրանց տոնական շորերը իրանց ցույց տալու համար (դե նենց ա, որ հազար ծանոթի կարաս տենաս էդ օրը), չնայած ցույց տալու բան էլ չունեին, իսկ ովքեր ցույց տալու բաներ ունեին, ընդհանրապես շոր չէին հագել (10 %), 30 %-ի համար հարմար առիթ էր տնից դուս թռնելու ու իրա սիրելի ու պաշտելի գյադուն տենալու համար, 35 %-ը եկել էին մենակ նրա համար, որովհետև հլը ոչ մի անգամ չէին եկել, եկել էին տենալու՝ էդ ինչ հետաքրքիր բան կա դրա մեջ, թե չէ, 15 %-ը եկել էր հատուկ կամերաների դեմով քայլելու համար, որ տելեվիզրով երեվար, 3 %-ը եկել էր աղջիկ կպցնելու, 7 %-ն էլ՝ տղա կպցնելու համար: Բայց որ սրանց նման ԱԶԳԱԿՐԾՈՂՆԵՐԻ դասին պատկանող կենդանիներին հարցնում ես. «Գիտե՞ս՝ ինչի համար ա էս օրը նշվում Ցեղասպանության հիշատակը»: 93 տոկոսը ասում ա. «Դե էդ օրը մեկուկես միլիոն մարդ ա մեռել»: Բայց դե ոնց ա ու խի ա էդքան մարդ մեռել, ոչ մեկը չգիտի, զարմանալի ա, որ էդ մեկուկես միլիոն զոհերի մասին գիտեն: Երևի տելեվիզրով են լսել, էն տասը տոկոսն էլ ասում ա՝ չգիտեմ: Նայում ես էդ փրչոտ փառչակ կեղտերին. սաղ, ծամոնը որոճալով, երկու հատ ծաղիկ ձեռները բռնած, որի գլուխները արդեն չկան, ծիծաղը դեմքներին, ասել-խոսալ-խնդալով քայլում են իրանց կայֆով, բայց որ հանկարծ մի տեղ էլ պիտի հինգ րոպե կանգնեն ո*ները ճղում են: Բայց սրանցից դուրս գոնե էլի երևում էին ոչ թե կեղծ, այլ իսկապես հայրենասեր ու հայրենիքի արժեքը գնահատող երիտասարդներ: Բայց, ցավոք, մեր երիտասարդությունը նման է ավազով լիքը դույլի, որի մեջ կա նաև մի քանի կաթիլ մաքուր ջուր, մինչդեռ պետք է հակառակը լիներ: Հուսանք, որ ստեղ չի գործի ֆիզիկայի օրենքը, ու էդ մի քանի կաթիլ ջուրն էլ հօդս չի ցնդի, գոնե կպահպանի իր գոյությունը: