Իրանի նախագահը մեկնում է Թուրքիա


13:42 , 11 դեկտեմբեր, 2017
Իրանի նախագահ Հասան Ռուհանին վաղը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստին, որը նվիրված է Երուսաղեմին: ԻՀԿ-ի նիստին հրավիրված է նաև Ադրբեջանի նախագահը, որն Էրդողանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրել է, որ աջակցում է մուսուլմանների շահերի պաշտպանությանը:
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է Բաքուն բավարարելու մի կողմից ռազմավարական դաշնակցի՝ Իսրայելի, մյուս կողմից՝ Թուրքիայի պահանջները: Դե, իսկ Իրանի համար էլ մզկիթներ քանդող ու կրոնական գործիչներին ճնշող Բաքվի ղեկավարից տարեվերջյան ստուգարք ընդունելու հիանալի առիթ է: