22:45 , 8 դեկտեմբեր, 2017BlogNews-ը ձեզ է ներկայացնում անտակտ հարցերին պատսխանելու եղանակներ, որոնք հիանալի արդյունք են ունենում:
Հարց. ‹‹Էս բա չե՞ս ամուսնանում››:
Պատասխան. ‹‹Էսօր արդեն չեմ հասցնի, քկագը փակ ա, երևի վաղը, տեսնեմ ոնց եմ հարմարացնում››:
Հարց. ‹‹Ինչքանո՞վ ես առել էս պայուսակը››:
Պատասխան. ‹‹Նվեր ա››:
Հարց. ‹‹Բա ինչքա՞ն ա աշխատավարձդ››:
Պատասխան. ‹‹Էնքան, ինչքան բոլոր էդ ոլորտի աշխատողներինը, ոչ ավել, ոչ պակաս›› կամ էլ ‹‹Մերսի, չեմ դժգոհում››:
Հարց. ‹‹Բա ամիսը ինչքա՞ն փող ես հետ գցում››:
Պատասխան. ‹‹Դե էդ արդեն անձնական հարց ա, ինքդ էլ խելացի մարդ ես, էդքանը շատ լավ հասկանում ես››:
Հարց. ‹‹Բա ե՞րբ ես ամուսնանում/երեխա ունենալու/գործդ փոխելու/...››:
Պատասխան. ‹‹Դու առաջինը կիմանաս դրա մասին, մի անհանգստացիր››:
Հարց. ‹‹Բա ե՞րբ եք երեխա ունենալու, արդեն ժամանակն ա››:
Պատասխան. ‹‹Ուզու՞մ ես մասնակցություն ունենաս››:
Հարց. ‹‹Դեռ գործի չես տեղավորվել››:
Պատասխան. ‹‹Չէ, դեռ կյանքն եմ վայելում››: