17:02 , 22 ապրիլ, 2013ArmStar.am-ը շարունակում է յուրաքանչյուր շաբաթ ամփոփել հայտնիների թողած ֆեյսբուքյան գրառումները: Այս անգամ էլ մեր աչքից չվրիպեցին նրանց մեկնաբանությունները:
Չնայած որ երգչուհի Սոֆի Մխեյանի ծննդյան օրն ապրիլի ութին էր, սակայն երգչուհին մինչ օրս դեռ ստանում է ծաղիկներ. «Անչափ հաճելի անակնկալ: Տասն օր անց էլի ստանալ հաճելի նվեր ծննդյան համար, մոտ ընկերոջից: Ճ 101 մուգ կարմիր վարդեր… Մոսկվա 19.04.2013»:

Վերջին շրջանում ամենաքննարկված հաղորդավարուհիներից Դինա Ակոպովնան մարդուն ճանաչելու իր տարբերակն է գտել. «Մարդուն ճանաչելու համար բավական կլինի երկու օր հետևես Ֆեյսբութի իր էջին, արդեն ուշադրություն էլ չես դարձնի՝ ով է, ինչ մասնագիտություն ունի կամ ինչ պաշտոն է զբաղեցնում: Միանգամից պարզ է դառնում` կա՛մ անհատականություն է, կա՛մ հաստատման խնդիր ունի, կա՛մ էլ պարզապես ուղեղը թեփ է լցրած»: Իսկ թե ում նկատի ուներ հաղորդավարուհին, դատողությունները թողում ենք ձեզ:
«The Voice» նախագիծն արդեն անցյալում է, և յուրաքանչյուր մարզիչ այժմ զբաղված է իր անձնական գործերով. Սոնայի դեպքում երգչուհին տխուր է. «Очень грустно уезжать из Еревана (((но, надеюсь скоро вернусь!!!)»:
Սոնան մեկնում է, իսկ երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր է վերադարձել իր համերգային շրջագայությունից և արդեն հասցրել է լինել «32 ատամ» ակումբի հյուրը. «Իմ շատ սիրելի ու հարազատ մարդկանց չէի տեսել երկար ժամանակ, լավ է որ «32 ատամ» ակումբն այսօր համախմբեց մեզ բոլորիս♥»,-գրել է երգչուհին:

Երգիչ Ռազմիկ Ամյանը բացի նրանից, որ Ֆեյսբուքում տեղադրեց իր երկու որդիների լուսանկարը, վերջերս էլ նաև գրեց, թե որքան հոգնած է. «Չափազանց հոգնած էինք, գրեթե ժամանակ չունեցանաք հանգստանալու, բայց այս պահին հանդիսատեսի շնորհիվ տրամադրությունս այնքան բարձր է, նույնիսկ չեմ էլ մտածում այդ մասին»:

Շարունակությունն՝ այստեղ