16:51 , 22 ապրիլ, 2013
Բաց նամակ ԿԳ նախարար պրն. Աշոտյանին...
Հուսամ՝ նամակս կհասնի Ձեզ...
Հարգելի նախարար, ուզում եմ՝ ինձ բացատրեք, թե գրադարանավարուհիներն ի՞նչ ձևով են անցնում աշխատանքի, արդյո՞ք հաշվի է առնվում տվյալ անձի մասնագիտությունը...
Թե ինչու՞ եմ այս հարցը տալիս Ձեզ` հիմա մեկնաբանեմ...
Այսօր առավոտից գնացել եմ տարբեր գրադարաններ գիրք վերցնելու` քննություններին պատրաստվելու համար, և ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան գրադարանում, ընդունարանում` համակարգչի առջև նստած անձնավորությունը, ով անձնագրի տվյալներ է լրացնում համակարգչում (անունն այս պահին չեմ հիշում և չեմ էլ ուզում իմանալ) ուղղակի ցուցաբերեց անկիրթ և անտրամաբանական, ես անգամ կասեի՝ գռեհիկ վերաբերմունք...
Արմինե անունով տիկինը փորձեց օգնել, բայց համակարգչի առջև նստածն ուղղակի իր պահվածքով ինքն իրեն արժեզրկեց ...
Չգիտես ինչի վատացավ, երբ իմ անձնագրում նկատեց, որ ես Երևանի քաղաքացի չեմ (այո, այս պահին Երևանի քաղաքացի չեմ, բայց շուտով կլինեմ, և նշեմ, որ ես ապրում եմ ընտանիքիս հետ Երևանում )...
Մի՞թե կարելի է ուսանողի կամ ընդհանրապես` գրադարան այցելողի հանդեպ նման վերաբերմունք ցույց տալ, և զուտ այն բանի համար, որ Երևանի քաղաքացի չէ...
Մի՞թե մարզերից եկած երիտասարդները, ովքեր հանդիսանում էն Երևանում թե՛ պետական և թե՛ ոչ պետական բուհերի ուսանողներ, պետք է բախվեն նման խնդիրների, կամ` մի՞թե արժանի են նման վերաբերմունքի...
Դուք տեղյա՞կ եք, թե ինչպես են վերաբերվում գրադարանավարուհի կոչվածները...
Նրանք զգում են իրենց «ՅԵՍԻՄ ԻՆՉ», բայց այնինչ տարրական մոտեցում, վերաբերմունք և մակարդակ չունեն...
Ինչպես նաև խոսքս վերաբերվում է Հյուսիսային համալսարանի` «տիկին» գրադարանավարուհուն, ով իրեն դրել է երևի Ձեր տեղը...
Հարգելի գրադարանավարուհիներ, ԱՄՊԵՐԻՑ ԻՋԵՔ ՆԵՐՔԵՎ, դուք ընդամենը գրադարանավարուհի եք, ոչ թե նախարար...
Պրն. նախարար, ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ ԼԻՆԵԼ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ թե՛ բուհերի, թե՛ քաղաքի գրադարաններում աշխատողների նկատմամբ (և կապ չունի՝ բուհը պետական է, թե ոչ պետական )...
Հարգանքներով` Արուսյակ Մանուկյան