Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ


13:07 , 8 դեկտեմբեր, 2017
Էրդողանը և Պուտինը քննարկել են ԱՄՆ-ի նախագահի կայացրած որոշումը՝ Իսրայելի մայրաքաղաքը Երուսաղեմը ճանաչելը և ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելը:
Պուտինը ևս հայտնել է իր մտահոգությունը այս որոշման մասին և ասել, որ այդ հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օրակարգային հարց պետք է լինի:
Պուտինը ոչ մի ռազմատենչ հայտարարություն չի արել՝ ի տարբերություն Էրդողանի: Պուտինն այս հարցում շատ զգուշավոր է, նա հարցի լուծման համար մատնացույց է անում ոչ թե ռազմական ճանապարհը, ինչը որ բնորոշ է իրեն, այլ հենց միջազգային կառույցներն ու կազմակերպությունները: Կարծում եմ, որ Էրդողանը հոգու խորքում վիրավորվել է Պուտինից նման խոսքեր լսելուց հետո: