16:25 , 22 ապրիլ, 2013
Մենք գրեթե միշտ սովորություն ունենք սևեռվելու հենց տվյալ պահին կատարվող կամ կատարված երևույթների վրա ու բնավ մեզ նեղություն չենք տալիս այդ նույն երևույթը դիտարկել մի քիչ ավելի տևական ժամանակի մեջ, և կամ ո՞վ է երևույթի ինիցիատորը, ի՞նչ է անում, ինչո՞ւ է անում: Մեզ միայն սենսացիոն փաստ լինի կամ փաստանման մի բան, թիրախ լինի, որ հոշոտենք, արյունը խմենք ու վքնած «պառկենք» մեր «ավազաբլուրներին» ու էքստազ իմիտացիա անենք: Ու որքան կալիբրով է թիրախ ընտրվածը, այնքան էքստազացիան ուժեղ է: ՃՃ Գասպարին, տեսնես, ինչո՞վ է զբաղվում օրվա մեջ, որպես սովորական մարդ: Եթե ինչ-որ մեկը որևէ ինֆորմացիա ունի, խնդրում եմ՝ ասեք, անկեղծ հետաքրքիր է: Եթե պառկելու, գլխին մեշոկ քաշելու, այլանդակ ու ստոր ձեակերպումներ էստեղ-էնտեղ գոռալու գործ չկա, պատվեր չկա, լավ, դրանից դուրս ի՞նչ է անում էդ մարդը: Աշխատո՞ւմ է ինչ-որ տեղ, մասնագիտությո՞ւն ունի, լավ, իր ընտանիքի հաց հանապազօրյան ո՞նց է վաստակում, կինը նրան հարգո՞ւմ է որպես ամուսին, երեխաներ ունի՞, նրանք ո՞նց են նայում իրենց պորտաբույծ ու հիստերիկ հոր «գասպարալողին»: Լավ, իսկ հասարակությո՞ւնը: Չգիտեմ ոբշեմ: Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան գիտի, թող ասի: Թե չէ սպլաշնիե չգիտեմինչի սեգոդնյա: (