«Չորրորդ իշխանություն». Մովսես Հակոբյանն առաջիկայում կազատվի պաշտոնից. նրան կփոխարինի Լևոն Մնացականյանը


10:20 , 8 դեկտեմբեր, 2017
««ՉԻ» տեղեկություններով՝ մոտ ժամանակներս աշխատանքից կարող է ազատվել ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, որի գործունեությունը տարբեր պատճառներով չի բավարարում իշխանություններին:
 
Մեծ հավանականությամբ Մովսես Հակոբյանին այդ պաշտոնում կփոխարինի ԼՂՀ պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանը:
 
Ուշագրավ է, որ Մ. Հակոբյանն ու Լ. Մնացականյանը բավական լարված հարաբերություններ ունեն և, կարծես, հատուկ որոշել են ավելի վատթարացնել այդ հարաբերությունները»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: