«Մեզ հանգիստ թողեք». Ախալքալաքի բնակիչները բողոքում են Վրաստանի ոստիկանության գործողությունների դեմ


07:00 , 8 դեկտեմբեր, 2017

armeniasputnik.am -ը գրում է.

Վրաստանի քաղաքացի, բայց ազգությամբ հայ երիտասարդների խումբն Ախալքալաքի կենտրոնում «Մեզ հանգիստ թողեք» խորագրով բողոքի ակցիա էր կազմակերպել, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Jnews.ge տեղեկատվական կենտրոնի խմբագիր Ռիմա Ղարիբյանը։

Ակցիայի մասնակիցների համբերությունը սպառվել է, երբ դեկտեմբերի 5-ին հերթական անգամ հարցաքննել են ակցիայի մասնակից 25-ամյա Կիմ Կուղոյանին։ Կուղոյանին, նրա ընտանիքի անդամներին ու ընկերներին արդեն չորս տարի է` հետապնդում են ոստիկանության աշխատակիցները։ Ընդ որում, ոստիկանները չեն հիմնավորում, թե ինչու են նրանք հետապնդում հենց այդ մարդկանց։


Ամբողջական նյութը կարդացեք այստեղ