15:56 , 22 ապրիլ, 2013
Կուսակցություններից ոչ մեկը «Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած «Նոր Հայաստան» շարժմանը միանալու մասին հայտարարությամբ առայժմ հանդես չի եկել:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով` ԲՀԿ-ն քննարկում է միայն այն առաջարկությունները, որոնք իրենց մեջ պարունակում են լուրջ քաղաքական օրակարգ, հետեւաբար` երբ կտեսնեն, որ կա քաղաքական օրակարգ, տրամաբանություն, մոտիվացիաներ, ոչ թե եկեղեցական ծիսակարգեր, մոմավառություն եւ այլն, պատրաստ են ցանկացած քաղաքական օրակարգ ցանկացած քաղաքական ուժի հետ քննարկել: «Այս պահին մեզ «Ժառանգության» քաղաքական օրակարգը տեսանելի չէ: Ես չեմ ուզում թերագնահատել որեւէ քաղաքական ուժի ընտրած ռազմավարությունը, միգուցե իրենք ունեն իրենց հիմնավորումները, թե ինչու չի հստակեցվում քաղաքական օրակարգը, բայց մենք պատրաստ ենք քննարկել բացառապես քաղաքական օրակարգեր, ոչ թե՝ եկեղեցական ծիսակարգեր»,-ասաց նա:
Աղբյուրը՝ News.am